Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 
  • Որտեղ է  եղել դրախտը

    Որտեղ է եղել դրախտը

    15.11.2013| 11:03
    Հայերս կասենք՝ իհարկե Հայաստանում, քանի որ մեր մեծերն ասել են. «Հայաստան, երկիր դրախտավայր»: Բայց աշխարհում զանազան կարծիքներ կան այս մասին, այդ պատճառով փորձենք վեր հանել պատմական ճշմարտությունը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.11.2013| 00:01
    Ազատեա զիս, Տէր, ի ծառայութենէ մեղաց և խառնեա զիս ի թիւս ծառայից քոց, որք սիրեցին զքեզ և զպատուիրանս քո պահեցին. տուր զերկիւղ նոցա ի սրտի իմում, և ուսո զիս գնալ ի շաւիղս գնացից նոցա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.11.2013| 00:00
    Արդ, մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թե իսկապես բոլորս. պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք, որովհետև պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն կրի, և այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն։
  • «Հբը կյանքս ընչի անցավ»

    «Հբը կյանքս ընչի անցավ»

    12.11.2013| 11:14
    Ընտանիքը Աստծո արարչագործություն է, Նրա կամքը բարի է` աճեցեք, բազմացեք: Բոլոր ժամանակներում անգնահատելի ու անփոխարինելի է եղել և մնում ընտանիքի դերը հասարակության, պետության համար. կայուն, ամուր երջանիկ ընտանիքը կարևոր հենասյուներից է: Երուխանի խոսքերով` ընտանիքը պետության ջերմաչափն է, երեխան` սնդիկը: Բայց հաճախ «ջերմաչափը» վնասվում է. ընտանիքները երկփեղկվում են, ընտանիքի անդամները ամենատարբեր պատճառների ու հանգամանքների բերումով հայտնվում են լուսանցքից դուրս, իհարկե, այստեղ հիմնականում դեր է խաղում մարդկային գործոնը:
  • Երիտասարդի անկումը և  վերածնունդը

    Երիտասարդի անկումը և վերածնունդը

    12.11.2013| 00:29
    Տարիներ առաջ էր երբ ես Լա Քրասենթայի ու Թահանգայի Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվն էի, մի օր զանգահարեց հավատացյալներից մեկը և մի կարևոր հարցով ուզեց տեսնել ինձ: Բնական է, ես սիրով համաձայնեցի: Եկավ, բարետես մի կին էր, հետո իմացա, որ երեք երեխաների մայր է, ամուսին էլ ունի: Մի քանի րոպե զրուցելուց հոտո սկսեց լաց լինել ու պատմեց իր ընտանիքի, մասնավորաբար տղայի մասին: ՈՒշադիր լսեցի նրան: Պատմությունն այս էր:
  • Վեհին վայել արարք

    Վեհին վայել արարք

    12.11.2013| 00:27
    1975 թվականն էր: Վազգեն Վեհափառի մոտ իբրև քարտուղար աշխատում էի ավելի քան հինգ տարի (Վեհափառի թույլտությամբ 1970-1972 թվականներին երկու տարի կամավոր մեկնեցի զինվորության խորհրդային բանակում ծառայելու համար): Արդեն ամուսնացել էի և մեկ տարի էր, որ ձեռնադրվել էի ամուսնացյալ քահանա: Ապրիլի 30-ն էր: Վեհափառն ինձ ասաց, որ հաջորդ օրը` մայիսի 1-ին, հակառակ որ տոնական օր էր, լինեմ տեղում (մայիսի 1-ին Երևանի հրապարակում մեծ շքերթ էր լինում և հազարավոր քաղաքացիներ մասնակցում էին այս շքերթին, որը լինում էր նաև զինվորական կամ աշխատանքային), քանի որ հյուրեր պիտի ունենար և, բացի դրանից, անհետաձգելի գործեր կային անելիք իր հետ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.11.2013| 00:02
    Զարթո զիս, Տէր, յահագին խորութենէ քնոյ մեղաց իմոց, և զտարակուսեալ մարմինն իմ զգաստացո յամենայն գործս բարիս խորհել միշտ` մեծաւ երկիւղիւ առնել զհաճոյս քո յամենայն ժամ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.11.2013| 00:01
    Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարել ես նրան, կամ էլ՝ որ միտքդ ես սևեռում իր վրա, կամ էլ՝ որ քննում ես նրան մինչ առավոտ, հանգստի ժամերին, փորձում միշտ։ Մինչև ե՞րբ դու ինձ չես թողնելու, արձակելու չես ինձ, մինչև որ ցավերով կուլ տամ ես լորձունքս։ Թե ես մեղք գործեցի, ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ։
  • Ի՞նչ է ասելու Ֆրանցիսկոսը Պուտինին

    Ի՞նչ է ասելու Ֆրանցիսկոսը Պուտինին

    08.11.2013| 12:35
    Վատիկանի մամլո ծառայությունը հաղորդել է, որ նոյեմբերի 25-ին նախատեսվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
  • «Երանի՜ հոգով աղքատներին»

    «Երանի՜ հոգով աղքատներին»

    08.11.2013| 11:08
    Հարցրու ցանկացած մեկին` ո՞ւր է քո Աստվածը։ Ի՞նչ կլսենք որպես պատասխան. այս կյանքում չկա՛ Աստված, չկա՛։ Մինչդեռ Նա կա։ Սակայն մենք նրան ձեռքերով չենք շոշափում, Նրան չենք տեսնում, Նրան չենք զգում, մեր սիրտը շատ հեռու է Նրանից։ Այդ պատճառով էլ մշտապես թախծոտ ենք, կարիքի մեջ, նեղված, ու մեզ զայրացնում է ամեն բան։ Սրբերը նրանով են տարբերվում մեզնից, որ չեն տառապում ու միշտ երանության մեջ են։ «Երանի՜ հոգով աղքատներին։ Երանի՜ ճշմարտություն փնտրողներին»։